Հասարակություն 

Ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը

analitik.am

Համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը, analitik.am-ի հարցին՝ ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը  համերգի ժամանակ,   պատասխանեց.

 

«Նշեմ, որ Համալիրի շահագործումը ապօրինի է: Եթե դա լիներ սպորտային միջոցառում, կընդունեի, բացել են շոգեբաղնիքը, որ սպորտսմենները նախապես մկանները տաքացնեն: Ես չգիտեմ երգիչների համար շատ կարիք կա, այդ կարգի ձայնալարերը տաքացնելու։ Բայց համոզված եմ, 99 տոկոսով գիտեմ, որ դա երգիչների համար չի օգտագործվել: Ես դա կապում եմ Կարեն Ավագյանի սրտի հրի հետ, որը բոցկլտացել է և դրա արդյունքը մենք բոլորս տեսանք»:


Հարցին՝ ԱԻՆ այս դեպքի կապակցությամբ որևէ մեկնաբանություն տվել է, նա պատասխանեց, որ դիմումով դիմել են ԱԻՆ, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:

 

 

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:


Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:


Ամբողջությամբ այրվել է 2-րդ հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ 45 քմ և ջերմահարվել է հարևանությամբ գտնվող հանդերձարանը՝ 45 քմ մակերեսով:


Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս.Ազարյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Ա.Ցոլակյանը, Մ.Ղազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը, ՓՈւՎ պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը և ՃԿԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ համայնքային բաժնի պետեր և ՀՓՋ հրամանատարներ:

Նույն շարքից