Բիզնես 

Ֆրանսիացիները մտադիր են նվազեցնել Ծննդյան տոների հետ կապված ծախսերը

analitik.am

Ֆրանսիայի բնակիչների ավելի քան կեսն այս տարի մտադիր Է նվազեցնել Ծննդյան տոների հետ կապված ծախսերը: Դա Է վկայում այն հարցումը, որի արդյունքները հրապարակել Է Le Monde թերթը:

 

Թերթի տվյալներով՝ հարցման մասնակիցների 53 տոկոսը պլանավորում Է նախորդ տարվանից ավելի քիչ փող ծախսել: 39 տոկոսը մտադիր Է ծախսերը թողնել անցյալ տարվա մակարդակի վրա, իսկ 6 տոկոսը պատրաստ Է ավելի շատ փող ծախսել, քան 2013 թվականին: Հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել:  

 

Ավելի վաղ Deloitte, TNS Sofres (հարցումներ Է կատարում eBay-ի եւ Showroomprive-ի համար), YouGov կոնսալտինգային ֆիրմաները  պարզել են նաեւ, որ ֆրանսիացիները պատրաստվում են ավելի խնայողաբար նշել տոները:

 

Deloitte-ի հետազոտությունը ցույց Է տվել, որ Ծննդյան տոների հետ կապված ծախսերի միջին գումարը 2013 թվականի համեմատությամբ կկրճատվի 4,5 տոկոսով՝ մինչեւ 518 եվրո: RetailMeNot մանրածախ առեւտրի ուսումնասիրությունների կենտրոնն սպասում Է, որ յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով կծախսի 542 եվրո, իսկ մանրածախ առեւտրի ձեռնարկությունների հասույթը կավելանա 1,2 տոկոսով: 

 

Երկու հարցումների տվյալներով Էլ ծախսերի ամենամեծ բաժինը կազմում են նվերները՝ ըստ Deloitte-ի հարցման՝ 303 եվրո (2,7 տոկոսով պակաս, քան անցյալ տարի) եւ 304 եվրո՝ ըստ RetailMeNot-ի անցկացրած հարցման: Ամենից հաճախ դրանք նվիրելու են երեխաներին եւ ամուսիններին: Բայց, ընդհանուր առմամբ, մեծահասակներն ավելի լավ Է հույսը դնեն Պեղ Նոելի (ֆրանսիական Ձմեռ պապը) նվերների, քան մերձավորների ուշադրության վրա:

 

Կարեւորությամբ երկրորդը լինելու են տոնական սեղանի ծախսերը: Ըստ Deloitte-ի տվյալների, դրանք կնվազեն 3,3 տոկոսով՝ մինչեւ 168 եվրո՝ մեկ ընտանիքի համար: Դրանց հաջորդում են ժամանցային ծախսերը, որոնք ենթադրվում Է կրճատել միանգամից 17,7 տոկոսով՝ մինչեւ միջին հաշվով 48 եվրո:

 

Deloitte-ի կողմից հարցված ֆրանսիացիներն ամենացանկալի նվերների թվում նշել են գրքերը, փողը եւ ընծայական քարտերը: Համակարգիչները (սեղանի անհատական համակարգիչները եւ նոութբուքերը) հայտնվել են 10-րդ տեղում:

 

Le Monde-ի հարցումն անցկացվել Է նոյեմբերի 17-ից 20-ը: Դրան մասնակցել Է շուրջ հազար մարդ: Deloitte-ը ուսումնասիրությունն անցկացրել Է հոկտեմբերին ԵՄ-ի 17 երկրներում՝ ավելի քան 17,3 հազար մասնակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նույն շարքից