Բիզնես 

Ֆրանսիայում Eurostar-ի հազարից ավելի ուղեւորներ գիշերն անցկացրել են գնացքներում

analitik.am

Ֆրանսիայում Eurostar-ի արագընթաց երկու գնացքների շուրջ 1,3 հազար ուղեւորներ հարկադրված են եղել գիշերն անցկացնել գնացքներում հպումային ցանցի խզումների պատճառով: Այդ մասին նոյեմբերի 21-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը: Eurostar-ի ներկայացուցչի խոսքով՝ հպումային ցանցի երկու վնասվածք Է գրանցված մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անսարքությունների պատճառներն առայժմ չեն պարզվել:    

 

Միջադեպի հետեւանքով երկու ճեպընթացներ ուղիներում արգելափակված են մնացել Լիլի հյուսիսային արվարձանում: Մեկը 600 մարդ Էր փոխադրում Լոնդոնից Բրյուսել, երկրորդը՝ 696 ուղեւորներով Լոնդոնից մեկնել Էր Փարիզ:

      

Մի քանի ժամ շարունակ մարդիկ սպասել են, մինչեւ Լիլից ժամանած դիզելային լոկոմոտիվն իրենց գնացքները հասցնի Լիլի կայարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից