Սպորտ 

Ֆուտբոլի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները բախտակիցներ են

analitik.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Ինչպես կանխատեսել էինք, Հայաստանի հավաքականը 52-րդ հորիզոնականից նահանջել է 75-րդը: Շվեյցարացի  մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորած ընտրանին մեծ թվով միավորներ է կորցրել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Սերբիայի թիմի հետ, իսկ ընկերական խաղում 0:3 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի ներկայացուցիչներին:

Թերևս, միայն ավելի տխուր վիճակում է Ադրբեջանի թիմը, որը հետընթաց է ունեցել 73 աստիճանով: Այն 126-րդ տեղում է:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին, ապա հաջորդում են՝ Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Իսպանիայի հավաքականները:

Նույն շարքից