Սպորտ 

Ֆուտբոլի Հայաստանի առջնության 11-րդ տուր. հյուրերն ավելի ուժեղ էին

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում այսօր անցկացվեց երկու խաղ:

«Բանանցը» հյուրընկալելով «Միկային»` պարտվեց 0:2 հաշվով: «Միկան» առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ: Այն 10 միավորով նախավերջին տեղում է: Իսկ «Բանանցը» 11 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Առաջատարը` «Ուլիսը», հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց աղյուսակը եզրափակող «Արարատին»:

Ուշագրավ է, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում բոլոր գնդակները խփվեցին  առաջին խաղակեսում: Ի դեպ, «Ուլիսը» 45-րդ րոպեից հետո մրցում էր 10 ֆուտբոլիստով: «Արարատը» չկարողացավ օգտվել այդ առավելությունից: Թիմի խաղացողներից երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը  ամերիկացի 26-ամյա կիսապաշտպան Քոլին Քինգը: «Ուլիսի» խաղացող Հովհաննես Գոհարյանը, գոլի հեղինակ դառնալով, 8 գնդակով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող մեքսիկացի Սեզար Ռոմերոյին («Փյունիկ»):

Ընդ որում «Ուլիսը» տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 31 միավորով վստահորեն առջևում  է:

Նույն շարքից