Բիզնես 

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 3 մլրդ դրամի պարտատոմսեր

analitik.am

Ֆինանսների նախարարություն  անցկացրել է 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:


Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2.5-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 595 մլն դրամ, որից մրցակցային` 10 մլրդ 890 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 864 մլն 588 հազր 945 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0872 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0888 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Նույն շարքից