Հայաստան 

ՕԵԿ-ն աջակցում է ՓՄՁ-երին վերաբերող օրենքի կասեցումը պահանջող քաղաքացիներին

analitik.am

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր»  կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի խնդրահարույց դրույթները, երկրում առկա սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Քաղաքական խորհուրդն անընդունելի է համարում երկրում առկա սոցիալ տնտեսական ծանր պայմաններում այդ օրենքի կիրառումը, քանի որ այն լրջագույն ռիսկեր է պարունակում փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացման համար:

Ավելին, «Օրինաց երկիր» կուսակցությունը կարծում է, որ ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները պետք է միտված լինեն փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը, այլ ոչ թե արհեստական խոչընդոտների ստեղծմանը, հետևաբար ՕԵԿ-ը կոչ է անում իշխանություններին ձեռնարկել գործուն քայլեր հարցի հիմնավոր լուծման համար:

Միևնույն ժամանակ քաղխորհուրդը արդարացի է համարում օրենքը կասեցնելու հետ կապված մեր քաղաքացիների պահանջը և հայտնում իր աջակցությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանձնարարությամբ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը փետրվարի 2-ին ԱԺ-ում կնախաձեռնի ստորագրահավաք խնդրի քննարկման և լուծումներ գտնելու հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու համար:

Նույն շարքից