Միջազգային 

Օբաման ընդամենը մեկ օրում ապացուցեց, որ ԱՄՆ-ը երկակի ստանդարտների երկիր է

analitik.am

Լրատվամիջոցները անրադարձել են համաշխարհային արենայում միացյալ նահանգների երկակի ստանդարտներին: Մի քանի ժամվա ընթացքում Օբաման այցելեց Հնդկաստան ու Սաուդյան Արաբիա: Հնդկաստանում նա հադես եկավ մարդու իրավունքների ու հավասարության կոչերով, իսկ Սաուդյան Արբիայում նախընտրեց սահմանափակվել այլ թեմաներով:

 

Մասնավորապես Washington Post պարբերականը նշել է այն իրողությունն, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հիմնականում Միշել Օբամայի արտաքինն էր՝ անտեսելով այն փաստը, որ Օբաման Սաուդյան Արաբիայում ընդհանրապես չանրադարձավ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Washington Post պարբերականն ընդգծում է, որ ամերիկյան նախագահներին շատ հաճախ են քննադատել միջազգային արենայում երեսպաշտության դրսեւորումների համար, սակայն, երբ դու երգում ես կրոնական պլյուրալիզմ կանանց իրավունքի մասին մի երկրում, իսկ այնուհետեւ կրճատելով այցը, ժամանում մեկ այլ երկիր ու ոչինչ չես խոսում Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, ապա երեւույթն մեղմ ասած՝ ապսուրդ է:

 

Փորձագետների կարծիքով մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկյան նախագահի վերբերմունքի փոփոխությունը կախված է կոնկրետ երկրի հանդեպ նրան վերաբերմունքից:

Լրատվամիջոցներն ընդգծում են, որ Օբաման Հնդկաստանում կրոնական հանդուրժողականության ու մարդու իրավունքների մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելուց անմիջապես հետո այցելելով Սաուդյան Արաբիա, ոչինչ չխոսեց այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

 

 

 

Նույն շարքից