Առողջապահություն 

Օբաման առաջընթաց է նշել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարում

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն կարծիքին է, որ Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարում դրական տեղաշարժեր են նկատվում, տեղեկացնում է  Reuters գործակալությունը:

 

ԱՄՆ-ի վարչակազմի՝ Էբոլայի դեմ պայքարի համար պատասխանատու ներկայացուցիչների, այդ թվում՝ վիրուսի դեմ պայքարի՝ վերջերս նշանակված համակարգող Ռոն Քլայնի հետ հանդիպման ընթացքում, Օբաման հայտնել է, որ Էբոլայի վիրուսի դեմ պայքարում դրական նշաններ են նկատվել:

 

Նախագահի խոսքով՝ Տեխասի եւ Օհայոյի հիվանդանոցները, որտեղ տեղի է ունեցել տենդով հիվանդի բուժումը, ինչպես նաեւ վտանգավոր տենդով վարակվելու երկու դեպք է գրանցվել, լիովին պատրաստ են դիմագրավելու հիվանդությունը:

 

Նա նաեւ հավելել է, որ Էբոլայից մահացած Լիբերիայի քաղաքացու ազգականները դուրս են բերվել կարանտինից, իսկ նրանից վարակված բուժքույրերն իրենց ավելի լավ են զգում:

 

ԱՄՆ-ի նախագահին նաեւ հուսադրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններն այն մասին, որ Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլայի համաճարակը կանգնեցված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից