Ռազմական 

Քրդական ուժերը Քոբանիի արևելյան հատվածներում հարձակում են իրականացնում ԻՊ-ի վրա

analitik.am

Քրդական ուժերը սկսել են ակտիվորեն հարձակումներ գործել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Քոբանի քաղաքի արևելյան շրջանների վրա:

 

Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, ցամաքում տեղի ունեցող շարժումներին զուգահեռ, միջազգային դաշինքի օդանավերը 2 հարված են հասցրել Քոբանիի արևելքում «Իսլամական պետության» դիրքերին: Պաշտպանական ուժերը հաստատել են, որ սպանվել են 15 ահաբեկիչ:

 

Ավելի վաղ լրատվմիջոցները տեղեկացրել էին, որ քրդական ուժերը ազատագրել են քաղաքի մեծ մասը: Քաղաքի միայն 20 տոկոսն է մնում ԻՊ-ի վերահսկողության տակ:

 

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: Շուրջ 200հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Նույն շարքից