Բիզնես 

Քուվեյթի հիմնադրամը կֆինանսավորի հայկական ենթակառուցվածքային ծրագրերը. Կարեն Ճշմարիտյան

analitik.am

Այսօր Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին ներկայացրեց Քուվեյթում ձեռք բերված  պայմանավորվածությունները: «Նախ Քուվեյթի հիմնադրամի հետ պայմանավովարծություն եղավ, որ որպես աջակցություն` մեր ներկայացրած ենթակառուցվածքային ծրագրերը նրանք ֆինանսավորեն»,- ասաց նա:



Բացի այդ, նախարարը հույս հայտնեց, որ  մինչև տարվա վերջ կունենանք նոր ավիաչվերթ` Քուվեյթ-Երևան, քանի որ այդ հարցը բարձրացվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումների ժամանակ և արդեն կնքված է համաձայնaգիրը:«Մենք Քուվեյթի կողմին տվել ենք հինգերորդ ազատություն: Այսինքն` նրանք կարող են այստեղից էլ չվերթներ իրականացնել` վերցնելով մեր ուղևորներին` ուղևորովելով դեպի Եվրոպա կամ այլ տեղեր»,-ասաց նա:


Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ մեկ այլ պայմանավորվածություն էլ եղավ, ըստ որի` այն բիզնես ծրագրերի փաթեթը,  որոնք ներկայացված են եղել մեր տնտեսվարող սուբյեկտների կողմից, պետք է առևտրաարդյունաբերական պալատի միջոցով ներկայացվեն իրենց ներդրումային հիմնարդամին:



«Միևնույն ժամանակ նրանք խնդրեցին, որպեսզի ընդհանրապես ներդրումային ռեժիմի վերաբերյալ փաթեթը ներկայացնենք, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց գործարարներին, թե  ինչպիսի երկիր է Հայաստանը»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, որ շահագրգռվածություն կա հատկապես ագրոբիզնեսում, ենթակառցվածքային ծրագրերեում և շինանյութերի արդյունաբերությունում:

Նույն շարքից