Ռազմական 

Քոբանիում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել

analitik.am

Սիրիական Քոբանի քաղաքի բնակիչները շարունակում են տարբեր կողմերից ենթարկվել «Իսլամական պետության» հարձակումներին: Թեժ բախումները սկսվել են հոկտեմբերի 22-ի երեկոյան և շարունակվել են մինչև կեսգիշեր, այնուհետև առավոտյան կրկին վերսկսվել են և կենտրոնացել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներում: Բախումների ընթացքում սպանվել են 18 ահաբեկիչներ, նրանցից մի քանիսը սպանվել են միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով: Ահաբեկիչներն իրենց հերթին փորձել են գրավել քաղաքը և այդ նպատակով տասնյակ մեքենաներ են պայթեցրել քաղաքում:


Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զուուբին հայտարարել է, որ կառավարությունը ռազմական օգնություն է տրամադրել Քոբանի քաղաքում կռվող քրդական ուժերին: Նա նաև ավելացրել է, որ ոչ ոք չի կարող տրորել սիրիական քաղաքի իշխանությունը:

շ

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքն արդեն մեկ ամսից ավելի է` հայտնվել է «Իսլամական պետության» հարձակման թիրախում: Այն ալ Արաբ կամ Քոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քոբանին կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում այն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Նույն շարքից