Իրավական 

ՔԿՎ պետը վեց քրեակատարողական հիմնարկ է այցելել

analitik.am

Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը վարչության ղեկավարության ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելեց ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վարդաշեն», «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:


Ա. Օսիկյանը զրուցեց դատապարտյալների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին: Մասնավորապես, կարեւորելով սանիտարահիգենիկ վիճակը, եղավ ՔԿ հիմնարկների ճաշարաններում, ծանոթացավ սննդի որակին:

 

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկում հանդիպեց եւ զրուցեց կին ու անչափահաս դատապարտյալների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

 

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում ծանոթացավ հիմնարկի բժշկական սպասարկման պայմաններին, դեղերի որակին, լսեց բժիշկներին, ծանոթացավ առաջնահերթային խնդիրներին:

 

Այցելած բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմի հետ անցկացրեց խորհրդակցություններ: Ծանոթանալով անձնակազմի հետ, Ա. Օսիկյանը լսեց նրանց հուզող հարցերը եւ կոնկրետ հանձնարարականներ տվեց:

 

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Ա. Օսիկյանն այցելեց նաեւ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացավ դատապարտյալների կենցաղային պայմաններին եւ պատասխանեց նրանց հուզող հարցերին:

 

Նույն օրը քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանն այցելեց նաեւ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկ, ծանոթացավ ընթացող շինարարական աշխատանքներին:

 

Ա. Օսիկյանը տեղում հանդիպեց նաեւ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայության գործընկերներին: Ջերմ փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նույն շարքից