Մշակույթ 

Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանը վերականգնելու նպատակով բարեգործական համերգ է կազմակերպվել

analitik.am

Օգոստոսի 26-ին «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում են 200 քեսաբահայ երեխաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը։


Համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, նախաձեռնությանը մասնակցած արվեստագետներին ու հանդիսատեսին՝ նախարարը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը նոր տարհանման, աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու, հայրենասիրական ոգին արթնացնելու, ազգային միասնականությունը կերտելու գործում: Նա մասնավորապես ասել է. «Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի պատառիկն է, նրա մշակույթի ու հերոսական ոգու կրողն ու ժառանգորդը: Մենք պետք է պահպանենք Քեսաբի բարձր մշակույթն ու մեծ ավանդույթներ ունեցող համայնքը, աջակցենք ավերված համայնքային կառույցների ու կրթօջախների վերականգնմանը, բարոյապես սատարենք մեծ փորձությունների բովով անցած մեր հայրենակիցներին»:

 

Համերգը վարել են ճանաչված հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը: 

«Սասնա ծռեր» երգի-պարի համույթի հետ հանդես է եկել Մրոն՝ Արսեն Գրիգորյանը: Իրենց կատարումներով հանդես են եկել հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ Անդրեն, Արմինկան, Էմմին, Սոֆի Մխեյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արամոն, Էրիկը, Մարտին Ահարոնյանը, Աղասի Իսպիրյանը:


Համերգն ավարտվել է «Ինտեր դանս» պարային համույթի «Բերդ» պարով:

Նույն շարքից