Մշակույթ 

ԻՊ գրոհայինները հողին են հավասարեցրել ասորեստանյան մայրաքաղաքի ավերակները

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները վանդալիզմի հերթական քայլն են իրականացրել՝ ծանր տեխնիկայի օգնությամբ ամբողջապես հողին հավասարեցնելու հին ասորեստանյան քաղաքակրթության մաս կազմող Նիմրութ մայրաքաղաքի ավերակներ:

Ասորեստանի պատմական մայրաքաղաքը հիմնվել է մ.թ.ա. 13-րդ դարում, իսկ ասորեստանյան թագավոր Ասուրինիզարպալ 2-ի օրոք դարձել է թագավորական նստավայր:

 

Մ.թ.ա 612թ.-ին այն կործանել են մեդիացիներն ու խալդերը:

Քաղաքը համարվում է Իրաքի պատմամշակութային կենտրոններց մեկը, որտեղ կատարվել են հնագիտական բազմաթիվ պեղումներ ու հետազոտություններ:

Բացի այդ, քաղաքը ավիրելուց հետո, ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկել դավաճանության մեջ մեղադրվող 11 դաշտային հրամանատարներին ու նրանց նետել Տիգրիս գետը:

 

 

 

Նույն շարքից