Քաղաքականություն 

Քաղաքական 6 ուժերը խորհրդակցության են հրավիրված Հովիկ Աբրահամյանի մոտ

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկում է կազմակերպել խորհրդարանական վեց ուժերի հետ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունից մասնակցելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը: «Այո, երեկ հրավեր ենք ստացել՝ մասնակցելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերաբերյալ քննարկմանը:


Մեր դիրքորոշումն անկախ ամեն ինչից նույնն է. պարտադիր բաղադրիչը պետք է հանվի»,- ասել է նա: ՀՀԿ խմբակցությունից մասնակցելու են Վարդան Այվազյանն ու Գագիկ Մինասյանը: «Հրաշալի քառյակի» մյուս ուժերից՝ «Ժառանգությունն» այս պահին նիստ է հրավիրել՝ քննարկելու մասնակցել Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, թե ոչ: «Հայկական ժամանակ» թերթը նշել էր, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ պատրաստվում էին այսօր արդեն ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձեւաթուղթ վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը:

Նույն շարքից