Հասարակություն 

Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

analitik.am

Հուլիսի 22-ին, ժամը 01.24-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն:

Հուլիսի 21-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակներ սպասարկող մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել  արգելափակումից: 

Հուլիսի 21-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի հրապարակում բարձունքային աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացին մնացել են վերևում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ն. Ա.-ին (ծնվ. 1990թ.) իջեցրել են վերամբարձ կռունկի զամբյուղից:

Նույն շարքից