Հոգեբանի անկյուն 

Փոքրիկ տեստ ատամի խոզանակի օգնությամբ

analitik.am

Փորձեք ձեզ այս տեստի միջոցով – ատամի խոզանակի օգնությամբ:

 

Կանանց մեծամասնությունը կարող է ատամները մաքրել` քայլելով, խոսակցությունը չընդհատելով: Նրանք կարող են շարժել ատամի խոզանակը վերև-ներքև, միևնույն ժամանակ մյուս ձեռքով մաքրել սեղանը շրջանաձև շարժումների օգնությամբ: Տղամարդկանց մեծ մասը կհամարեն նման առաջադրանքը դժվար իրականացվող կամ անգամ անիրակականալի: Երբ տղամարդը մաքրում է ատամները, նրա ուղեղը կենտրոնանում է միայն այդ առաջադրանքի վրա: Որպես կանոն, նրանք կանգնում են, փոքր-ինչ թեքվում են լվացարանի վրա, ոտքերի հեռավորությունը մոտ 30 սմ է լինում, գլուխ շարժվում է վերև-ներքև` խոզանակի շարժմաը ընդառաջ:

 

Իմանալով սա, կարող եք փորձել նախ ինքներդ ձեզ և տեսնել, թե որքանով եք համապատասխանում ձեր սեռին բնորոշ հատկություններին, և ուշադիր լինել ձեր ծանոթների, հատկապես կողակցի վարքին: Տղամարդիկ հատկապես կարող են փորձել ատամները մաքրելու գործընթացում մեկ այլ բանով զբաղվել համոզվելու համար, թե որքանով իրենց ուղեղը կարող է միաժամանակ մի քանի գործողություն կատարել:

Նույն շարքից