Վերլուծական 

Փոխարժեքի տատանո՞ւմ, թե պետական հեղաշրջման գլխավոր փորձ

analitik.am

Թե ինչ կատարվեց ՀՀ-ում վերջին օրերին դուրս է ցանկացած տրամաբանությունից. Անսպասելիորեն  մի քանի օրվա ընթացքում ՀՀ դրամն արժեզրկվեց և նույն արագությամբ էլ վերականգնվեց: Այս երևույթը դուրս է ցանկացած տնտեսական բանաձևից, քանի որ, եթե նման արագությամբ արժեզրկվել է,ուրեմն եղել է լուրջ պատճառ, և այդ պատճառը չէր կարող անհայտանալ մեկ օրվա ընթացքում:  Շատերը կասեն դա սպեկուլյացիայի արդյունք է, որոշակի խումբ դրանով գումարներ աշխատեց և այլն,այդ մասին նույնիսկ արտահայտվեց ԿԲ Նախագահը:

Սակայն, վերլուծելով դեպքերի զարգացման հաջորդականությունը,համադրելով մինչ այդ մամուլում հրապարակված և ոչ ոքի կողմից չհերքված լուրերը և օրը երբ ԱՄՆ դոլարը հասավ իր գագաթնակետին և վայրէջք կատարեց, ակամայից գալիս ենք այն եզրահանգման,որ բացի սպեկուլյացիայից գործ ունենք ավելի խորը, խորքային զարգացումների հետ, որոնք այս պահին կատարվում են ՀՀ ում,և խոսքը գնում է ոչ ավել ոչ պակաս պալատական հեղաշրջման գլխավոր փորձի մասին, և հիրավի, այն իրականցվեց փայլուն, իսկ  արդյունքները՝ թե ֆինանսապես և թե ռազմավարական, լիովին գոհացրեցին դրա կազմակերպիչներին:


Դեռևս վերջերս մամուլում հրապարակումներ եղան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում գործող հատուկ կառույցի մասին,որը համալրված է ՀՀ Ուժային կառույցի նախկին և ներկա աշխատակիցներով, ովքեր  աննկուն պայքար են սկսել՝ իրենց անխոջ ղեկավար  ԲՀԿ Պատգամավոր Աբրահամ Մանուկյանի գլխավորությամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Այնուհետև լուրեր տարածվեցին,որ ԲՀԿ-ն անցել է պետական համակարգի կոնկրետ հավաքագրման՝ սկսած ուժայինից վերջացրած ֆինանսական կառույցներով:

 

 Այն, որ  դա նրանց հաջողվել է, ցույց տվեցին վերջին օրերի զարգացումները:


Դրամի արժեզրկման նախորդ օրը մամուլում լուր տարածվեց, որ պետական մի պաշտոնյա, ով  պատասխանատու է ՀՀ Բյուջեի համար, ճնշում է գործադրել Կենտրոնական Բանկի վրա և գնել ահռելի քանակությամբ ԱՄՆ դոլար՝  խոսքը գնում է կենտրոնական բանկի կողմից դրամի փոխարժեքը կարգավորելու նպատակով վաճառվող արտարժույթի օրեկան ծավալի 20 ապատիկը գերազանցող գումարի մասին,    ինչից հետո՝ հենց հաջորդ օրը,  բորսայում արդեն դոլար չկար և վերջինիս փոխարժեքը կտրուկ աճեց, ինչը  նոր տարվա նախաշեմին ուղղակի սնանկացրեց մեր ազգաբնակչությանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ահռելի քանակության դրամը դոլարով փոխանակվել է ռուսական կապիտալի վրա հիմնված բանկերից մեկի շնորհիվ:


Թե ով է ՀՀ ում բյուջեի կատարման երաշխավորը և ինչ խնամիական հարաբերությունների մեջ է գտնվում ԲՀԿ-ի հետ գիտեն բոլորը, և թե ինչքան կապիտալ կա կենտրոնացած ԲՀԿ+Քոչարյան+Բյուջեի պատասխանատու եռյակի ձեռքում, մամուլում հրապարակվել է վաղուց՝ մոտ 8-9 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

Եթե մի պահ պատկերացնենք, որ այս «ընդդիմությունը», իր ունեցած դրամային շրջանառու կապիտալը փոխանակի դոլարի և մի քանի օրով հանի շրջանառությունից, ապա կունենանք այն արդյունքը, ինչ ունեցանք վերջերս ՀՀ դրամի արժեզրկման տեսքով: Բավական էր գեթ մի կայծ,որ ժողովուրդը թափվեր փողոց ,քանի որ սնանկանում էր ամբողջ ժողովուրդը: Այդ կայծը նույնպես եղավ, բայց թույլ և շատ զգուշավոր՝ լրատվական կայքերից մեկը գրեց, որ ՀՀ ում կսառեցվեն քաղաքացիների ավանդները՝ ինչպես Կիպրոսում:

 

Ժողովուրդը վազեց դեպի բանկերը՝ ետ պահանջելով ավանդները: Իրավիճակը շտկվեց ՀՀ Նախագահի արագ արձագանքի հետևանքով,ով  շուտափույթ վերադարձավ Արցախից ,որտեղ  մասնակցում էր հոր մահվան տարելիցին: Ընդունեք, որ ժամանակն էլ էր ԲՀԿ-ի հետախուզության կողմից ընտիր ընտրված:
Ինչևէ, ՀՀ Նախագահը երկրում է, փոխարժեքը կայուն է, սակայն Նախագահն ի պաշտոնե հաճախ է ճամփորդում, իսկ Պալատական հեղաշրջման սցենարը հաջողությամբ արդեն փորձարկված է:


Հ.Գ. Փաստորեն մեր «ընդիմադիրները» իրենց նպատակին հասնելու համար թքած ունեն և ժողովրդի,և նրա Ամանորի և առանց այդ էլ ծանր ապրելակերպի վրա,և ամենակարևորը հարստանում են իրենք,  իսկ պատասխանն ո՞վ է տալիս:

Նույն շարքից