Միջազգային 

Ռուսաստանի, Բելառուսի ուՂազախստանի նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական վավերացման մասին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա նովոստի գործակալությունը,Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման գործողությունների ավարտի մասին, ինչի արդյունքում երկիրը ԵՏՄ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 2-ից: այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

Ռուսաստանի,  Բելառուսի ուՂազախստանի նախագահները վաղը կհայտարարեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման գործողությունների ավարտի մասին: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա արդեն միության ստեղծման հաջորդ օրը, այսինքն` 2015 թվականի հունվարի 2-ին:

 

Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից` ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում: Փաստաթուղթ ն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը պայմանագիրն ստորագրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները:

 

 

 

 

 

Նույն շարքից