Քաղաքականություն 

Ցեղասպանության մեղադրանքով դատական հայց

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր  ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Դերսիմից ընտրված  պատգամավոր Հուսեին Այգյունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի դեմ դատական հայց է ներկայացրել Սիրիայում «մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանություն գործելու, այդ նպատակով կազմակերպություն ստեղծելու» հիմնավորումներով: Այս մասին, ին չպես հաղորդում է  թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

«Ցավալի է, որ այսօրվա դրությամբ 100 հազար անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձած այդ արյունալի ներքին պատերազմի ամենամեծ աջակիցներից մեկն էլ մեր երկրի կառավարությունն ու նրա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն են: Այս ահաբեկիչ տարրերը սիրիական ներքին պատերազմի ընթացքում բազմաթիվ արյունալի գործողություններ են իրագործել, այդ գործողություններից մեկն էլ 2013 թ. ամռանը Սիրիայում զարին թունավոր գազի կիրառումով կատարված հարձակումն է:

 

Հստակ տեղեկությունների համաձայն, Սիրիայում զարին գազով հարձակումը այդ հանցագործության կասկածյալները կատարել են Էրդողանի գիտությամբ` MIT-ի ու Ժանդարմերիայի կողմից մատակարարված գազով:

 

Հիշյալ կասկածյալները Սիրիայում ընթացող ներքին պատերազմում զենքի և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ահաբեկչական տարրերին, ինչի շնորհիվ ահաբեկիչները կոտորել են մեծ թվով անմեղ մարդկանց: Այդ ահաբեկչական տարրերի գլխավոր թիրախը հանդիսացել են ալևիներն ու ալևիներով բնակեցված գյուղերը: Այդ հանցագործները պետք է մեղավոր ճանաչվեն Թուրքիայի քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով` «ցեղասպանություն» և 77-րդ հոդվածով` «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու մեջ», -ասվում է ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած դատական հայցում:

 

Նույն շարքից