Վերլուծական 

Տրեխներով` Ճարտարից կամ ղարաբաղյան երազանքը

analitik.am

Անցած տարի ՀՀ-ում աղմուկ բարձացավ՝ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան հետ կապված,վերջինս պարզաբանում տվեց և նշեց,որ այդ առանձնատունը իր համար կառուցել և նվեր է տվել արտասահմանում բնակվող իր ընկերը:


Շարունակելով այս թեման,անրադառնանք Աժ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի  (Բառադի Համո) փեսա, հայտնի ֆինանսական բուրգի գործով իբր թե տուժող,բայց իրականում մինիմում 260 000 ԱՄՆ դոլար շահած Մուշեղ Սաֆարյանի ունեցվածքին:


Ավելացնենք, որ Մուշեղ Սաֆարյանը բազմիցս  իր մտերիմների շրջանում նշել է, որ 90-ականների վերջերին Ղարաբաղի Ճարտար գյուղից միայն տրեխներով եկել է Երևան: Ամբողջ աշխարհում հայտնի է մի արտահայտություն,որը կոչվում է Ամերիկյան երազանք,այսինքն նկատի ունեն,որ Ամերիկան այն երկիրն է,որտեղ ցանկացած անձ կարող է իրականացնել իր երազանքը՝ զրոյից դառնալ խոշոր ունեցվածքի տեր:


 

Մեր նյութի հերոսը տրեխներով Ղարաբաղի Ճարտար գյուղից Երևան գալուց հետո ամբողջ աշխարհին ուղղակի ապացուցել է,որ ՀՀ-ն ավելի լավ երկիր է,որ մեր երկրում ավելի հանգիստ,առանց տանջվելու կարելի է իրականացնել հայկական (ղարաբաղյան) երազանքը և դրա համար պետք է ընդամենը հաջող ամուսնանալ, միայն տրեխներով գալ Երևան ,աշխատել մաքսային կոմիտեում հետո էլ վերահսկիչ պալատում…և կորչի ամերիկյան երազանքը՝ կեցցե հայկականը (ղարաբաղյանը):


Այսպես`ունենալով միայն տրեխներ, 15 տարում կարելի է ունենալ.


 1.Ք.Երևան Բաղրամյան պող. 53շ 45 հասցեում բնակարան

 

2.ք.Երևան Այգեձոր փող 76 շենքում ավտոտնակ

 

3.Արմավիրի մարզ,Մերձավան համայնքում 10 հեկտար հող

 

 4.Արագածոտնի մարզ,Սասունիկ համայնքում 4 հեկտար բազալտի հանք

 

5.Ք.Երևան, Մոլդովական փող 43 շենք.բն 38

 

6. Ք.Երևան Մոլդովական փող 43 շենք.բն 31

 

 7. Ք.Երևան Մոլդովական փող 43 շենք 47 տարածք

 

8.Արարատի մարզ Սիս Համայնքում հողատարածք,որի վրա կառուցված են ձկնաբուծարաններ

 

9.Ամադեղա ՍՊԸ ( ավազահանք Ջրաբերում)

 

10.Ռոյալ Սթոուն ՍՊԸ (ձկնարդյունաբերություն)

 

11. Ա/Ձ (լինելով ԱԺ վերահսկիչ պալատի աշխատող)

 

 

12.Հայրենիք Ա/Կ ( արտադրական կոոպերատիվ)

 

 13. ԱՈՒՌՈՒՄ ՍՊԸ

 


Եվ այս հասարակ մահկանացուի երազանքի իրականացումից հետո դեռ կան մարդիկ, ովքեր բողոքում են մեր երկրից,գնում են ամերիկաներ և եվրոպաներ,արտագաղթում են: Մինչդեռ մեր տրեխներով հերոսը ամբողջ աշխարհին ապացուցեց հակառակը:

 


Ճիշտ է չար լեզուները ասում են,որ ունեցվածքի մեծ մասը մեր հերոսի մոտ հայտնվել է համապատասխան համայնքներում ԱԺ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ստուգումներից հետո,սակայն մենք չենք հավատում դրան,դրանք չար, մեր երկիրը չսիրող, վատ մարդկանց խոսքեր են:


Վերջի վերջո միգուցե իր ղեկավարի պես մեր՝ տրեխներով Երևան ժամանած Մուշեղն էլ է նվեր ստացել այդ ամենը և զբաղեցրած պաշտոնները և հաջող ամուսնությունը այստեղ կապ չունե՞ն: Միգուցե:


 Ամեն դեպքում կոչ ենք անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր  ապագայի հույս չունեն,բողոքում են մեր երկրից, իրենց աչքի առաջ ունենան մեր տրեխներով Ղարաբաղի Ճարտար գյուղից եկած հերոսին, հերոս, որ պետական չնչին աշխատավարձով, զրկանքների գնով ոչ կերել, ոչ խմել և այսքան կարողություն է ձեռք բերել, իսկ դուք դեռ ասում եք,որ այս երկիրը երկիր չէ: Ամոթ է … Ամոթ…



 Շարունակելի

Նույն շարքից