Տնտեսություն 

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

analitik.am

Հուլիսի 07-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52067152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 103 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 43 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:


Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 463 199 944 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8574 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9441 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Նույն շարքից