Միջազգային 

Տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր դիրքորոշում. Իրանի ԱԳՆ

analitik.am

Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ, եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր դիրքորոշում: Նման տեսակետ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարզիե Աֆղամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպիսին են հայ-իրանական հարաբերությունները, ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է.  


«Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա է բարձր մակարդակի համագործակցություն, երկու երկրների միջեւ լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, հուսով ենք՝ կարճ ժամանակում ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն»,- ասել է Մարզիե Աֆղամը` հավելելով, որ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր դիրքորոշում: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը նաեւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների շահերի դեմ:

Նույն շարքից