Իրավական Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում մշակվել են երկրում օտարերկրացիների գտնվելու նոր կանոններ

analitik.am

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը: Այդ մասին հուլիսի 25-ին Թբիլիսիում լրագրողներին հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գեորգի Տաբատաձեն:

 

«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին՝ այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանն ունի անայցագիր և այցագրային ռեժիմ: Մշակված Է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,-հայտարարել Է Տաբատաձեն:

 

Մասնավորապես, Վրաստանը կտրամադրի 180-օրյա բազմակի օգտագործման այցագրեր՝ երկրում 90 օր գտնվելու իրավունքով: Նույն այդ սկզբունքը, Տաբատաձեի խոսքով, գործում Է Շենգենյան գոտում:

 

Ուսումնառության, աշխատելու կամ ընտանիքների վերամիավորման նպատակով Վրաստան ժամանել ցանկացող օտարերկրացիները պարտավոր կլինեն համապատասխան այցագիր ստանալ իրենց երկրում Վրաստանի դեսպանությունում:

 

Տաբատաձեի խոսքով՝ Վրաստանում անայցագիր ռեժիմ Է գործում եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ-ի անդամ երկրների, ինչպես նաև այն երկրների քաղաքացիների համար, որոնք «Վրաստանի կարևոր գործընկերներն են, և որոնց հետո ձևակերպված են երկկողմ և բազմակոմղ համաձայնագրեր»: Այդ երկրների քաղաքացիներն առանց այցագրերի Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր:

 

Առ այսօր գործող օրենքի համաձայն, առանց այցագրերի Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու առավելագույն ժամկետը 360 օր Է, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Նույն շարքից