Ամենաընթերցվածներ Վերլուծական 

ՎՊ աշխատակիցը հափշտակության մեղսակի՞ց

analitik.am

Նախկինում անդրադարձել էինք Վերահսկիչ պալատի աշխատակից, անընդհատ իր ծննդավայրը շեշտող և դրանով իր ապօրինությունները քողարկող Մուշեղ Սաֆարյանի գործունեությանը: Երեկ ականատես եղանք մի իրավիճակի, որը հիմնավորեց այն կասկածները, որ Մ.Սաֆարյանն ի սկզբանե  Ա.Անդրեասյանի հանցակիցն է եղել և վերջինիս կողմից հափշտակված գումարների մի մասը գտնվում է ճարտարեցի Մուշեղի մոտ:

 

Հիշեցնենք, որ Բուրգի գործով դատավարության ժամանակ  ապացուցվեց հետևյալը`

 

1.Մուշեղ Սաֆարյանը ոչ մի կոպեկի ներդրում ավազահանքում չի կատարել: Դա հայտարարեց ամբաստանյալ Ա.Անդրեասյանը, ընդունեց նաև Մ.Սաֆարյանը:Ապացուցվեց նաև ,որ ավազահանքում ներդրումներ կատարել է միայն Ա.Անդրեասյանը՝ հիմնականում տուժող Ա.Գ-ից հափշտակված միջոցների հաշվին: Սակայն միևնույն ժամանակ Մ.Սաֆարյանը դարձել է ավազահանքի 50 %-ի տեր ,իր փայաբաժինը վաճառել է մոտ 375.000 ԱՄՆ  դոլարով և դեռ հաջողացրել է դառնալ 50.000 ԱՄՆ դոլարով էլ գործով տուժող: Սակայն Մ.Սաֆարյանը դատաքննության ընթացքում հրաժարվեց գումարային պահանջ ներկայացնել Ա.Անդրեասյանին:Հավանաբար Ճարտարից Հայաստան եկած տրեխներով տղայի համար 50.000 ԱՄՆ դոլարը այլևս գումար չէ: Ամբաստանյալն էլ տուժող Ա.Գ-ի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի հարցին, թե ինչու չի պահանջում գումարները Մ.Սաֆարյանից, քանի որ ապացուցված է նաև, որ ներդրումները կատարված են միայն Ա.Անդրեասյանի կողմից, և այդ գումարներով հատուցում տուժողների պարտքերը, վերջինս պատասխանեց, որ ինքը այդ գումարները կպահանջի Մուշեղից իր ազատվելուց հետ:

 

Նախկինում նշել էինք, որ Մ.Սաֆարյանը, վաճառելով ավազահանքի իր բաժինը 375.000 ԱՄՆ դոլարով, հիմա էլ փորձում է այն հետ վերցնել՝ առանց դրա դիմաց ստացածը վերադարձնելու և այդ նպատակով դիմել է դատարան: Եվ ահա դատական վերջին նիստին Մ.Սաֆարյանը ներկայացել էր  ոչ  ավել,  ոչ պակաս Բուրգի գործով ամբաստանյալ Ա.Անդրեասյանի մոր` Փառանձեմ Հակոբյանի հետ, վերջինս եկել էր պաշտպանելու Մ.Սաֆարյանին:

 

Ընդունեք, որ իրոք կասկածելի է. Եթե իրականում Ա.Անդրեասյանը հափշտակել է Մ.Սաֆարյանի 50.000 ԱՄՆ դոլարը, ապա ինչո՞ւ նա չի պահանջում դա, և երկրորդ՝  այդ հափշտակության համար դատապարտվածի մայրը ինչո՞ւ է փրփուրը բերանին պաշտպանում Մուշեղին:

 

Իրականությունն, ամենայն հավանականությամբ, հետևյալն է. Ա. Անդրեասյանը գումարները հափշտակելուց հետո իր գույքերը ձևակերպել  է Կարեն Բաբակեխյանի և Մուշեղ Սաֆարյանի անունով՝  վստահ լինելով որ տուժողները նրանցից ոչինչ չեն կարող վերցնել, իսկ գեներալներն էլ իրեն կազատեն քրեական պատասխանատվությունից. և ինքը հանգիստ կվայելի հափշտակածը: Այսինքն՝ կարելի է հիմնավոր կարծիք հայտնել , որ իր ծագումնաբանությունն անընդհատ շեշտող Մուշեղ Սաֆարյանը տուժողների գումարները հափշտակելու գործում  Ա.Անդրեասյանի հետ կոնկրետ հանցակից է , հափշտակված գումարները գտնվում են նրա մոտ և այդ պատճառով էլ ամբաստանյալ Ա. Անդրեասյանի մայրը`Փառանձեմ Հակոբյանը, անձնուրաց կերպով պաշտպանում է վերջինիս:

 

 

Հ.Գ. Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ արդեն եկել է ժամանակը, որ պատկան մարմինները հետաքրքրվեն Մ.Սաֆարյանի գույքերի ձեռք բերման աղբյուրներով և համեմատեն դրանց ձեռքբերումները Վերահսկիչ պալատի հանձնարարականով Մ.Սաֆարյանի կողմից տվյալ տարածաշրջանում իրականացրած ստուգումների հետ:Մեզ թվում է, որ համընկնումներ շատ կլինեն: Այսինքն՝ Մ.Սաֆարյանը ցանկացած տարածաշրջան  ստուգումով մտնելուց հետո ստուգման   ավարտին այնտեղից գույք է ստացել:

 

 

Նույն շարքից