Բիզնես 

Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի հանույթի ծավալները մեծացնելու մասին

analitik.am

Ինչպես հաղորդում է . INTERFAX.RU գործակալությունը, Սաուդյան Արաբիան պատրաստ է մեծացնել նավթի հանույթի ծավալներն, եթե դրա պահանջարկը լինի:

 

Նման հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի նավթի շահագործման նախարար Իբրահիմ ան-Նուայմին:

 

Այսպիսով, աշխարհի ամենախոշոր նավթարդյունաբերող երկիրը մտադիր չէ կրճատել սեւ վառելիքի հանույթը:

 

Նախարարը նշել է, որ երկիրը առայժմ կպահպանի նավթի հանույթի ներկա տեմպերը, սակայն նոր հաճաձորդի դեպքում կարող է ավելացնել:

 

Նրա կարծիքով, վերջին ժամանակներում նավթի գների անկումը ժամանակավոր երեւույթ է, ու հիմնականում նավթարդյունաբերական երկրների ոչ լիարժեք ու նպատակային աշխատանքի արդյունք, ուստի մոտ ժամանակներում շուկան կկարգավորվի, իս պաշտոնական Էր-Ռիադը կառաջնորդվի իր շահերից ելնելով միայն:

 

Նույն շարքից