Մշակույթ 

Վերաօծվել է Քեսաբի հայկական եկեղեցիներից մեկը

analitik.am

Քեսաբի Գարատուրան շրջանի հայկական եկեղեցին վերաօծվել է հոծ բազմության ներկայությամբ, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

Օծման արարողությունն իրականացրել է Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ հուլիսի 25-ին:

 

Իսկ երեկ՝ հուլիսի 27-ին, սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո առաջին պատարագն է մատուցել այդ եկեղեցում՝ Վարդավառի տոնի առթիվ հավաքված հոծ բազմության ներկայությամբ:

 

Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը:

 

Հոգևոր առաջնորդը տեղեկացել է տեղափոխված քեսաբահայերի դժվարություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն այդ կարիքները հոգալու համար:

 

 

 

Նույն շարքից