Տնտեսություն 

Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին: 

 

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար:

Նույն շարքից