Հիշում եմ և պահանջում 

Վարդավառ կամ Պայծառակերպություն տոնի ծագումը

analitik.am

     Վարդավառի տոնախմբությունը տևում է երեք օր: Կիրակի օրը բուն տոնն է: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին` Նավասարդ ամսի առաջի օրը` օգոստոսի 11-ին: Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգումը, փոխվեց և տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով` Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:

     Այս հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երևման, որը նկարագրում են Ավետարանները /Մատթ. ԺԷ 1-13/: Իր քարոզության երրոդ տարվա ամռանը Հիսուսը, աշակետներից ընտրելով Պետրոսին, Հակոբին, և վերջինիս եղբորը` Հովհաննեսին, նրանց հետ բարձրացավ Թաբոր լեռը` միայնության մեջ աղոթելու. <<… լեռ ելավ աղոթքի կանգնելու>> /Ղուկ. Թ 28/: Հիսուս իր ողջ երկրայի կյանքը անցկացնում էր աղոթքներով: Աղոթքը Նրան մշտական ուղեկիցն էր, ինչպես մկրտությունից հետո կամ չարչարանքներից առաջ` Գեթսեմանիի պարտեզում: Այս անգամ աղոթքի պահին, այսինքն` երբ Նա Հոր հետ էր, հանկարծ <<Նրա երեսի տեսքը այլակերպվեց>> /Ղուկ. Թ 29/, և Հիսուսն իր աշակերտներին երևաց աստվածային փառքով այստեղից և տոնի անվանումը: Աստծուն տեսանելի ներկայացնելու յուրաքանչյուր փորձի ժամանակ օգտագործվում է <<լույս>> բառը:

     Հետևաբար` Պայծառակերպության ընթացքում Հիսուսի` ամբողջովին լույսով ողողելը և Նրանից լուսի ճառագումը հավաստումն է Նրա աստվածային բնության: 

     Այդ պահին Հիսուսի կողքին հայտնվում են լույսով պարուրված Մոսվեսն ու Եղիան և Նրա հետ խոսում վերահաս տառապանքների ու չարչարանքների մասին: Սքնաչելի տեսարանից զմայլված Պետրոս առաքյալը բացականչում է. <<Տե՛ր, լավ էր, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք. մեկը Քեզ համար, մեկը` Մովսեսի, մեկն էլ` Եղիայի>>: Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպհովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. <<Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք>>: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած ու գետնամած առաքյալներին` Հիսուսը պատվիրում է առայժմ չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծու Որդու խաչելությունը և Հարությունը:


     Քրիստոսի` Աստծու Որդի և սպասված Մեսիա լինելը մինչև այդ արդեն հայտարարվել էր Պետրոս առաքյալի կողմից, և առաքյալները հավատացել էին դրան:  Պայծառակերպությունից մի քանի օր առաջ Հիսուս նրանց հարցրել էր, թե մարդիկ ինչ՞  են մտածում Իր մասին` Ո՞վ է Նա: Առաքյալները պատասխանում են, թե ոմանք նրան համարում են Հովհաննես Մկրտիչը, իսկ ոմանք էլ Եղիան կամ հարություն առած որևէ մարգարե: Եվ միայն Պետրոսը` Սբ. Հոգով ներշնչված, խոստովանում է Նրան որպես Քրիստոս` Աստծու Որդի: Հիսուսը պատասխանում է Պետրոսին. <<Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Եվ Ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն>> /Մատթ. ԺԶ 13-19/: Քրիստոսի դավանությանը հավատացած առաքյալները դարձան առաջին անդամները Քրիստոսի Եկեղեցու, և նրանց վրա հիմնվեց քրիստոնեական Եկեղեցին: Այդ Եկեղեցու անդամներ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին ու Մասին: Հիսուսն ուսուցանում էր ճշմարիտ Մեսիայի առաքելությունը, Ով եկավ փրկելու մադու հենց իրենից` սեփական մեղքից, որը մահացու է և կործանարար: Նա եկավ, որպեսզի այս կյանքում նորոգվեն մարդկային հոգիները և գտան փրկության ճանապարհը, որը բացվեց Փրկչի` Մեսիայի չարչարանքներով, խաչելությամբ ու Հարությամբ: Փրկչին հետևողները նրանք են, ովքեր ուժ կգտնեն ուրանալու իրենց անձը հանուն ուրիշների, ինչը նշանակում է սեփական եսը ենթարկել Աստծու Կամքին: Եվ նա, ով այսպես կուրանա իր եսը, կգտնի իր իսկական անձը, կգտնի իր Փրկչին ու Աստծուն` Հիսուս Քրիստոսին:


     Առաքյալները, այսպիսով, հավատացել էին Հիսուսին` որպես Աստծու Որդու: Քրիստոսը տնօրինեց նաև, որ առաքյալներից ոմանք ականատեսը և վկաները դառնան Իր աստվածային փառքի: Այդ նպատակով երեք առաքյալներին բարձրացրեց լեռը և պայծառակերպության միջոցով ցույց տվեց Իր Աստվածությունը, որպեսզի փարատի աշակերտների երկյուղը, ովքեր` լսելով Երուսաղեմում Նրա գալիք չարչարանքների ու մահվան մասին, երկմտել և վեխեցել էին:

     Հիսուսի Պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդիր ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրեսդիրը և չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տերը երկրի ու երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:


Նազարյան Արաքս

Նույն շարքից