Միջազգային 

Ջեն Փսակի. ԱՄՆ դեպարտամենտը համաձայն չէ սառը պատերազմի մասին Գորբաչովի հայտարարության հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն  Ռուսաստանի ու Միացյալ նահանգների միջեւ  սառը պատերազմի առկայության մասին ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի կարծիքին հետ:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, նշելով որ Վաշինգտոնը շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրայի, Իրաքի, ու մերձավորարեւելյան խնդիրներում, սակայն ինչ վերավերվում է Ուկրաինային, ապա՝ դատապարտում է Մոսկվայի հակաօրինակ գործելաոճն ու համապատասխան քայլեր իրականացնում:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գորբաչովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առկա սառը պատերազմը կարող է վերաճել գլոբալ պատերազմի ու Հիմնական մեղավորությունն ընկնում է Վաշինգտոնի ուսերին, որը Ռուսաստանին ներքաշում է հակամարտության մեջ:

 

Նույն շարքից