Գիտություն 

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքը կշարունակվեն նաև ապրիլի 23-ին

analitik.am

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի առաջին օրվա աշխատանքներն ավարտվեցին: Եզրափակիչ խոսք ասելով ֆորումի աշխատանքերի և զեկույցների մասին՝ նիստը նախագահող Ֆրենկ Չոքն (Կոնկորդիա համալսարանում Ցեղասպանության ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների Մոնրեալի ինստիտուտի տնօրեն) ասաց. «Շատ համաժողովներ եմ ղեկավարել, բայց չեմ տեսել որևէ հանձնախումբ, որի անդամներն այսքան հուզված լինեն»:

 

Վաղը՝ ապրիլի 23-ին, ֆորումը կշարունակի աշխատանքը: Նախատեսվում է, որ կլինի լիագումար նիստ՝ «Խորհրդարանականներն՝ ընդդեմ ցեղասպանության» թեմայով:

 

Ելույթներով հանդես կգան Պատրիկ Դևերջյանը (Ֆրանսիա), բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա), Նիկոլայ Ռիժկովը (Ռուսաստանի Դաշնություն): Ելույթներ կլինեն նաև ֆորումին մասնակցող խորհրդարանականների կողմից կամ խորհրդարանական պատվիրակությունների անունից: Ելույթ կունենան նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նույն շարքից