Առողջապահություն 

Սրտի անհետաձգելի վիրահատության արդեն 457 միջամտություն է իրականացվել. Արմեն Մուրադյան

analitik.am

Սրտի անհետաձգելի վիրահատության արդեն 457 միջամտություն է իրականացվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ նրանցից 430-ը ստենդավորվել է, իսկ մյուս դեպքերում ստենդավորման կլինիկական անհրաժեշտություն չի եղել:



«Բավականին մեծ աշխատանքներ է տարվում, որ գնային քաղաքականությունը չփոփոխվի՝ տարադրամի փոփոխության հետ կապված»,- ասաց նա և նշեց, որ բացի այդ վերահսկողությունն է մեծացել, և այս ծրագիրը կարող է նախադեպ հանդիսանալ պետպատվերի գործընթացները բարելավվելու ուղղությամբ:



Նախարարը հայտնեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրում կարող է ընդգրկվել ցանկացած անձ, ով ներգրավված չէ այլ ծրագրում և ում մոտ սրտամկանային ինֆարկտ կգրանցվի: Նա նկատեց, որ այս ծրագիրը կյանք փրկող ծրագիր է:

Նույն շարքից