Ռազմական 

Սիրիայում ԱՄՆ օդային հարվածներն արդյունավետ չեն. Սիրիայի տեղեկատվության նախարար

analitik.am

Ըստ Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ազ-Զոուբիի՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դիրքերի ուղղությամբ արդյունավետ չեն: Այս մասին Ազ-Զոուբին ասել է «Սինխուա» գործակալությանը:


«Կոալիցիան հազարից ավելի օդային հարված է հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ, սակայն այդ օդային հարվածներն արդյունավետ չեն»,- նշել է նա:


Կոալիցիայի ուժերը Սիրայում ԴԱԻՇ-ի դիրքերը ռմբակոծում են սեպտեմբերի վերջից, բայց նախարարն առաջխաղացում չի նշել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Նույն շարքից