Միջազգային 

Սիկորսկին պատմել է Ուկրաինան կիսելու վերաբերյալ Պուտինի գաղտնի առաջարկի մասին

analitik.am

2008թ. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին ակնարկել էին Ուկրաինան կիսելու հնարավորության մասին, գրում է rbc-ն` վկայակոչելով ամերիկյան Politico թերթը, որին այդ մասին պատմել է  Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:


Աղբյուրը նշում է, որ Վլադիմիր Պուտինն իբր Վարշավային դրդել է ներխուժել Ուկրաինա: «Պուտինը ցանկանում էր, որ Լեհաստանը զորքեր մտցնի Ուկրաինա: Հենց այդպիսի ազդանշաններ էին նրանք մեզ ուղարկել», – մեջբերում է թերթը Սիկորսկու խոսքերը: Այնուհետեւ դիվանագետը նշել է. «Սա առաջին բանն էր, որ Պուտինն ասել էր  վարչապետ Դոնալդ Տուսկին, երբ վերջինս եկել էր Մոսկվա: Այնուհետեւ նա ասել էր, որ Ուկրաինան արհեստական երկիր է, եւ որ Լվովը լեհական քաղաք է, եւ ինչու միասին այս հարցը չհարթենք»: Ըստ Սիկորսկու` Տուսկը ոչինչ չէր պատասխանել Պուտինին, քանի որ իմացել էր՝  խոսակցությունը ձայնագրվում է: 


Աղբյուրի փոխանցմամբ, Լեհաստանի նախկին արտգործնախարարը  Politico-ին պատմել է, որ Ղրիմի հանդեպ Ռուսաստանի մնկրտումներն իրեն սկսել են անհանգստացնել դեռեւս 2011–2012 թթ., երբ Պուտինը սկսել է այցելել բայկերների փառատոներ, որոնք տեղի էին ունենում թերակղզում: Կրեմլում ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս հայտարարությունը, rbc-ին ասել է ՌԴ նաախգահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ նա բացատրել է. «Այժմ շատ անհեթեություններ են հնչում՝ եւ իրական, եւ գոյություն չունեցող մարդկանց կողմից։


Սիկորսկին Լեհաստանի ԱԳՆ-ն ղեկավարում էր 2007-ից։ Նա պաշտոնը լքել է այս տարվա սեպտեմբերի վերջին։ Օգոստոսի 30-ին Բրյուսելում եմ գագաթաժողովի ընթացքում Տուսկն ընտրվել էր ԵԽ նախագահ։

Նույն շարքից