Միջազգային 

Սթոլթենբերգը Մյունխենում հանդիպելու է Լավրովի հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայի երկրներում կտեղակայի հրամանատարական հենակետեր: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, նշելով որ եվրոպական երկրների արտգործնախարարները ՆԱՏՕ-ի ինտեգրացիոն շրջանակներում կարող են որոշում կայացնել նոր զորամիավորումների տեղաբաշխման վերաբերյալ, որոնք կտեղակայվեն Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում ու Բալթյան երկրներում:

 

«Դրանք կապող օղակ կհանդիսանան ազգային բանակների ու ալյանսի զորամիավորումների միջեւ, կանցկացվեն համատեղ զորավարժություններ ու մի շարք այլ միջոցառումներ »,-ասել է ալյանսի քարտուղարը:

 

Սթոլթենբերգը հայտնել է, որ առաջիկայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, միաժամանակ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը, սակայն պատրաստ է լսել փոխշահավետ առաջարկություններ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հյուսիսատլանտյան դաշինքի հավաստիացումներն անարժեք են, քանի որ վերջինս ընդհուպ մոտենում է Ռուսաստանի սահմաններին, ինչը հանգեցնում է լարվածության սրման ու սառը պատերազմի ստերոտիպերի զարգացմանը:

 

 

Նույն շարքից