Հոգեբանի անկյուն 

Սերը թմրանյութի տեսակ է, որից առաջանում է կախվածություն

analitik.am

 Սիրահարվածությունը ոչ միայն հոգեբանական պրոցես է, այլև՝ ֆիզիոլոգիական: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմի էհդոկրին գեղձերի կողմից արյան մեջ ներզատվում են ֆենիլէտիլամին ու նրա ածանցյալները՝ դոֆամին, սերատոնին, ադրենալին, էնդոֆին, օքսիտոցին ու վազոպրեսին, որոնք էլ ստացել են «սիրո հորմոններ» անվանումը: Որքան շատ են ներզատվում այս հորմոնները, այնքան ուժեղ է լինում սիրահարվածությունը:

 

Ֆենիլէտիլամինը ներզատվում է այն ժամանակ, երբ առաջանում են առաջին սիրահարվածության նշանները: Եվ եթե անհրաժեշտ է հակառակ սեռի ներկայացուցչի մոտ առաջացնել սեր, պետք է այնպես անել, որպեսզի նրա օրգանիզմում սինթեզվի ֆենիլէտիլամին: Բայց քանի որ ուղղակիորեն մենք չենք կարող ստիպել, որպեսզի հակառակ սեռի մոտ առաջանա ֆենիլէտիլամին, ապա մենք պետք է գործենք ավելի ընդարձակ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի նա նկատի քեզ, ու աստիճանաբար ներզատվի ֆենիլէտիլամին օրգանիզմ և նա աստիճանաբար կսիրահարվի: Այդպիսի պայմաններ ստեղծելու համար կարող են ծառայել ինչ որ հաճելի պահերը, որոնք նրա մոտ տպավորվել են մանկությունում: Օր.՝ եթե նրա մայրը սիրում էր որևէ օծանելիք, նրա մոտ այդ հոտը տպավորվել է : Հետագայում զգալով այդ հոտը կնկատի ձեզ, ու աստիճանաբար կներզատվի ֆենիլէտիլամին:

 

Ըստ ֆիզիոլոգ Ջոն Մանի սիրահարվելը իրականանում է մի քանի փուլերով: Նա տվել է սիրո քարտեզ հասկացությունը: Սկզբում հակառակ սեռի ներկայացուցիչը քո մեջ նկատում է արտաքինը, շարժ ու ձևը, հոտը եվ այլն: Եվ եթե այդ բոլորը համապատասխանում են նրա սիրո քարտեզին, ապա դուք ստանում եք հնարավորություն նրա մեջ ձեր նկատմամբ առաջացնելու սեր:

 

Իսկ եթե այդ նշանները չեն համապատասխանում նրա սիրո քարտեզին, ապա նրա մոտ առաջանում է նեգատիվ ռեակցիա:

 

Անթրոպոլոգ Հելեն Ֆիշերը ենթադրում էր, որ սերը ունի դրսևորման 3 էտապ՝ ցանկություն, ռոմանտիկա, փոխկապվածություն:

 

1 էտապում գործում են հորմոնները, նման տեստոստերոնին:


2-րդ Ռոմանտիկ հարաբերությունների ժամանակ գլխուղեղում տեղի են ունենում բարդ քիմիական ռեակցիաներ, որոնք կարելի արտահայտել մեկ նախադասությամբ. « ուղղիր ողջ էներգիան մի անձի վրա»:

 

3-Րդ էտապում գործում է օքսիտոցին հորմոնը:

 

Ֆիզիոլոգ Սինդի Խազանը ապացուցել է, որ «սեր» հույզի դեպքում գլխուղեղում բարձրանում է դոֆամինի, ֆենիլէտիլամինի և օքսիտոցինի կոնցետրացիան: Դիտարկումները ցույց են տվել, որ մի քանի հազար զույգերի մոտ, այդ նյութերի կոնցենտրացիան  մաքսիմումի է հասնում 18- 30  ամիսների ընթացքում, ապա բալանսն իջնում է: 


Սերը, քիմիական տեսանկյունից, սովորույթ է :

 

Ըստ Գ. Լենգի, հենց օքսիտոցինն է կանանց մոտ առաջացնում էմոցիոնալ կապվածություն զուգընկերոջ հետ: Բրիտանացի գիտնականները գտնում են, որ սերը գլխուղեղի սպեցիֆիկ ակտիվությունն է:

 

Տ. Բարտելսը և Ս. Զեկին ուսումնասիրել են  17- ամյա մի պատանու գլխուղեղը, որը շատ « լուրջ» սիրահարված էր: Ուսումնասիրության ընթացքում նրան ցույց էին տալին իր սիրած էակի նկարները: Եվ այդ ընթացքում ակտիվ էին գլխուղեղի 4 բաժիններ: Ապա ցույց էին տալիս ծնողների, անծանոթների նկարներ : Այս դեպքում գլխուղեղի այդ բաժինները արգլակվում էին: Այդ նույն բաժինները ակտիվանում են նաև այն դեպքում , երբ օրգաՆիզմ է ներարկվում թմրանյութ:

 

 Ֆիզիոլոգները եկան այն եզրակացության, որ սերը թմրանյութի մի տեսակ է, որից առաջանում է կախվածություն:

Նույն շարքից