Հասարակություն 

Սեպտեմբերի 1-ից աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության թեստ հանձնել ըստ ցանկության

analitik.am

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալները կարող են ըստ ցանկության ՌԴ պատմության մասին թեստ հանձնել: Այնուհետ այդ թեստն անցնելու են պարտադիր կարգով՝ օրինական աշխատանքի տեղավորվելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ընդհանուր առմամբ, պատրաստվել է պատմության վերաբերյալ 100 հարց՝ 20-ական հարցով հինգ տարբերակ:

 

Սեպտեմբերի սկզբին դրանք կտեղադրվեն Թեստերի ռուսական կոնսորցիումի կայքում: Ներգաղթյալներին հասանելի կլինեն բոլոր հարցերը՝ անգամ ճիշտ պատասխաններով: Քննական տարբերակներում հարցերի հերթականությունը կփոփոխվի՝ կայքում հրապարակված հերթականության համեմատ:

 

Քննությունը դեռևս ըստ ցանկության է, սակայն 2015 թվականի հունվարի 1-ից այդ թեստն անցնելու մասին վկայագիրը պարտադիր պայման կդառնա աշխատանքի համար ժամանակավոր վիզա ստանալու կամ օրինական կարգով աշխատանքի անցնելու հնարավորության համար:

Նույն շարքից