Միջազգային 

Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Սաուդյան Արաբիային

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների ներկայացուցիչը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտա:

 

Նախօրեին Սաուդյան ռազմաօդային ուժերը խոչընդոտել,  իսկ այնուհետեւ կանգնեցրել են իրանական ինքնաթիռներն, որոնք Եմեն են տեղափոխել հումանիտար օգնություն:

 

Իրանական կողմի պնդմամբ, ինքնաթիռները նախօրոք իրավունք էին ստացել Թեհրան-Օման թռիչքի իրականացման համար՝ իրենց գործողությունները կարգավորելով նաեւ Կարմիր խաչի հետ:

 

Սակայն, Սաուդյան Արաբիայի ռմբակոծիչները անօրինական կերպով խոչընդոտել են նրանց թռիչքին, ինչի հետեւանքով հումանիտար օգնությունը կրկին հետ է ուղարկվել Թեհրան:

 

Ինքնաթիռներից մեկում գտնվել են նաեւ վիրավոր եմենցիներ, որոնք բուժման կուրս են ընդունել Իրանի հոսպիտալներում, իսկ մյուս ինքնաթիռներում տեղաբաշխվել է դեղորայք ու հումանիտար օգնություն:

 

Նույն շարքից