Հայաստան 

Սահմանամերձ շրջանները հումանիտար օգնության կարիք ունեն. Թևան Պողոսյան

analitik.am

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նկատեց, որ փորձ է արվում մի լավ բան անել, բայց որ կետի համար՝ պարզ չէ:

Ըստ Թևան Պողոսյանի՝ «օգնություն» եզրույթն ինքը հասկանում է երեք գաղափարի մեջ. «Առաջինը, որ կա ճգնաժամ և դու պետք է հումանիտար օգնություն ցուցաբերես, այսինքն՝ ուրիշ տեղից կտրես տաս, և այս առումով ինձ հարազատ է Փաշինյանի մոտեցումը, որ անձամբ պետք է օգնություն տալ»,- ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ երկրորդը վիճակը կայունության վիճակն է, որ բոլոր գաղափարները նրա համար են, որպեսզի օգնությունը լինի երկարատև։ Եվ երրորդը՝ ըստ նրա՝ զարգացման օգնությունն է:

«Հիշենք 94-95թթ-ին, երբ միջազգային հանրությունից մենք հումանիտար օգնություն էինք ստանում, իսկ հիմա արդեն տալիս են վարկեր, որ զարգանանք: Իրականում տպավորություն է, թե այս նախաձեռնությամբ երկու կետերը չկարդացած, ուզում են զարգացմանը զարկ տանք։ Արդյո՞ք այդ մարդկանց իրավիճակը զարգացման փուլն է, կարծում եմ՝ առայժմ հումանիտար օգնության խնդիրն է»,- ասաց նա:

Նույն շարքից