Հարցազրույց 

Սահմանադրական բարեփոխումներն այս պահին ժամանակավրեպ են. ՕԵԿ

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

 

-Պարոն Մարգարյան, մի առիթով ասել եք և այժմ էլ ասում եք, որ սահմանադրական բարեփոխումներն այս պահին ժամանակավրեպ են: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

 

-Այսօր Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում՝ արտագաղթ, նոր աշխատատեղերի հիմնում, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, գազի և էլեկտրաէներգիայի թանկացում և այլն: Եկեք այս ամենի մասին մտածենք, փորձենք լուծման ուղիներ փնտրել, ոչ թե խոսենք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:

 

-Կա՞ն այլ կուսակցություններ, որոնք այս հարցում համակարծիք են ձեզ հետ և համարում են, որ սահմանադրական բարեփոխումներն այս պահին ամենակարևորը չեն:

 

-Այդ մասին հենց նրանց էլ հարցրեք, ես այս ամենն ասում եմ մեր անունից: ՕԵԿ-ն ունի իր օրակարգը և հավատարիմ է մնում դրան: 

Նույն շարքից