Հայաստան 

Սահմանադրական բարեփոխումների հարցը արհեստականորեն է բարձրացվել. ԲՀԿ

analitik.am

Հայաստանում մարդիկ տնտեսական, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են ակնկալում. երկրի խնդիրները կապված են Սահմանադրության հետ, իսկ դրանց լուծումները Սահմանադրական բարեփոխումներ չեն պահանջում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, սահմանադրական բարեփոխումների քննարկման  ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորական խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանայանը:

 

Նրա համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումների հարցը արհեստականորեն է բարձրացվել, չկան ոչ հիմնավորումներ, եւ ոչ էլ համապատասխան հասարակական պատվեր: Դեռ վերջերս իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին կառավարման խորհրդարանական համակարգին անցման անընդունելիության մասին, ասում էին, որ  դա կարող է հանգեցնել ֆաշիզմի, ինչը ոչ պատերազմի, եւ ոչ էլ խաղաղության պայմաններում անընդունելի եւ վտանգավոր է: «Ի՞նը փոխվեց այց դեպքում: Պատերազմի վտանգը նվազե՞լ է», - հարցրեց պատգամավորը՝ հիշեցնելով սահմանի լարվածության վերջին ալիքի մասին: Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ այդ հարցի շուրջ հասարակական լսումները բացառապես իմիտացիոն բնույթ են կրել, անցկացվել են մարզպետարանների շենքերում՝ մանր պետպաշտոնյաների մասնակցությամբ:

Նույն շարքից