Իրավական 

Սահակաշվիլիի գործով դատական լսումները հետաձգվել են

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործով նախնական լսումները, որը կապված Է 2007 թվականի նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու հետ, հետաձգվել են եւ կանցկացվեն նոյեմբերի 19-ին: Այդ մասին  «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նրա փաստաբան Օթար Կախիձեն:

 

Սահակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում Է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ակցան ցրելուն, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելուն եւ ներկայում հանգուցյալ միլիարդատեր, հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքին տիրանալուն: Գործով նախնական լսումներն ավելի վաղ նշանակվել Էին Թբիլիսիի քաղաքային դատարանում սեպտեմբերի 22-ին:

 

«Լսումները տեղափոխվել են նոյեմբերի 19-ին: Դատախազությանն ավելի շատ ժամանակ Է պահանջվել»,-հայտարարել Է Կախիձեն:

 

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականի նոյեմբերին երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո եւ այն ժամանակվանից հայրենիք չի վերադառնում: Ընդսմին նա հրաժարվում Է պատասխանել դատախազության հարցերին եւ չի համագործակցում հետաքննության հետ:

 

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրանքներ Է առաջադրել երեք քրեական գործով՝ պետական միջոցների վատնում անձնական կարիքների համար, խոսքը մոտավորապես հինգ միլիոն դարի մասին Է, նա նաեւ պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցան ցրելու գործով պաշտոնեական լիազորությունները վերազանցելու եւ այն ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գերաշվիլիին ծեծի ենթարկելու մեղադրանքներով:

Նույն շարքից