Ռազմական 

Ռուսները հավատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը

analitik.am

Ռուսաստանցիների կեսից ավելին՝ 52 տոկոսը, տեղյակ չի եղել օգոստոսի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրման մասին, միևնույն ժամանակ հարցմանը մասնակցածների 56 տոկոսը հնարավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը:

 

Ռուսաստանցիների միայն 14 տոկոսը չի հավատում ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու խաղաղ ելքին: Այսպիսին են օգոստոսի 16-17-ը Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է Deutsche Welle-ն:

 

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցման մասնակիցները չունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ միասնական կարծիք: Կարծիքներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտող կողմերից մեկի մաս է, բաժանվել են գրեթե կիսով չափ. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է համարում հարցվածների 11 տոկոսը, իսկ Ադրբեջանի մաս՝ 9 տոկոսը:

Հարցմանը մասնակցածների մեծ մասը՝ 53 տոկոսը, դժվարացել է պատասխանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին:

 

Նույն շարքից