Բիզնես 

Ռուսաստանում արգելվել է ուկրաինական կաթնամթերքի ներմուծումը

analitik.am

Հուլիսի 28-ից Ռուսաստանում արգելվելու է Ուկրաինայից կաթնամթերք ներմուծել: Արգելքի պատճառը շարունակական խախտումներն են՝ հիմնականում ուկրաինական արտադրանքում առկա տետրացիկլին խմբին պատկանող հակաբորբոքայինների հայտնաբերումն է:

 


Հուլիսի սկզբին արգելվել էր  «Միլկիլենդ-Ուկրաինա»  կազմակերպության արտադրանքի ներմուծումը:  Մինչ այդ «Միրգորոդի պանրի գործարան» - ի «Սմետանկովիյ Դոբրյանա», ինչպես նաև   «Թագավոր Արթուր»  (արտադրող «Միլկիլենդ Ուկրաինա»)  պանրում կաթնային արտադրանքի միկրոբային աղտոտվածության փաստեր էին բացահայտվել: 



Ավելի շուտ արգելվել էր ուկրաինական «Միրգորոդի պանրի գործարան», «Չերնիգորյան կաթի գործարան », «Պրոմեթեյ», «Ռոս», «Արոմատ», «Ագրոլայթ» կազմակերպությունների կաթնամթերքի ներմուծումը:


 

Հուլիսի 24-ին Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվեցին  ապրանքների ներմուծման փոխադարձ արգելքներով: Սկզբում  Ռուսաստանը հայտարարեց, որ ուկրաինական ապրանքները չեն համապատասխանում ռուսական պահանջներին, և նշվեց, որ դրանց ցուցակը երկար է. «Մանկական հյութերից, գարեջրից, պահածոներից մինչև կաթնամթերք»: Այնուհետև ռուս բուսասանիտարները սահմանափակումներ մտցրեցին ձեռքի պայուսակում կամ այլ ձևով  Ուկրաինայի տարածքից բերվող բուսական ապրանքների մասով:

  

Ռուսական շուկան փակ է նաև Roshen կոնֆետների, ուկրաինական կաթնամթերքի համար, սահմանափակումներ են մտցված նաև ուկրաինական կարտոֆիլի ներմուծման համար:  


Ի պատասխան Ուկրաինայում արգելվեց ներմուծել ռուսական խոզի միս՝ աֆրիկյան չումա կոչվող վիրուսի տարածումը կանխելու համար:


Հուլիսի 18-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարեց, որ հնարավոր է երկկողմանի դադարեցվի ամբողջ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, ուստի պետք է պատրաստ լինել դրան :

Ռուսաստանի արտահանման մեջ Ուկրաինայի բաժինը կազմում է 4,5-6%,բայց ապրանքների կառուցվածքն ավելի դիվերսիֆիկացված է, քան մնացած երկրները միասին վերցրած: Փորձագետների կարծիքով Ռուսաստանը կարող է միայն  այդ ապրանքների 40-45%-ն ուղղել այլ երկրներ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կորցնելու է  մինչև 5,8 մլրդ դոլար,  կամ արտահանման մեջ՝  1,1%:  


Ուկրաինայի համար Ռուսաստանն արտահանման մասով հիմնական գործընկեր է: 2013-ին Ռուսաստանի ներմուծման մեջ  24%-ը ուկրաինական արտադրանք է եղել: Հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինան կարող է այլ երկրներ արտահանել ոչ ավել, քան  Ռուսաստան ուղղվող արտադրանքի 15%-ը, ինչը նշանակում է, որ այն 9 %-ի չափով կորուստ է ունենալու արտահանման մեջ:

 

Նույն շարքից