Բիզնես 

Ռուսաստանում արգելել են ուկրաինական կաթնամթերքը

analitik.am

Ռուսաստանում արգելել են ուկրաինական կաթն ու կաթնամթերքը, հայտնում է Life News-ը՝ տեղեկացնելով, որ ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն այդ քայլին է գնացել սանիտարական պահանջների բազմաթիվ խախտումներից հետո:

 

Արգելքը վերաբերում է նաև բուսական արտադրությանը:

Կառույցում համոզված են, որ այս արգելքը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի վրա՝ Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում:

 

Կաթն արգելված է բերել անգամ ուղեբեռների տեսքով: Հայտնի է, որ վերջին շրջանում արգելված ապրանքներ են սահմանն անցկացնում նաև Մոլդովայից:

Նույն շարքից