Միջազգային 

Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար. Վրաստանի ԱԳՆ

analitik.am

 

Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Թամար Բերուչաշվիլին՝ պաշտոնական այցով Պրահայում գտնվելու ժամանակ, փոխանցում է segodnya.ua-ն։

 

«Ես վստահ եմ, որ Ռուսաստանն այսօր ընդհանուր սպառնալիք է ներկայացնում։ Նա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ եվրոպական մայրցամաքի համար»,- ասել է Բերուչաշվիլին։

 

Նրա կարծիքով՝ «Ռուսաստանը դեմ է գնում միջազգային իրավական կարգին, որը երկար տարիներ չի խախտվել, և իրավահավասար երկրներին, որոնք ընտրել են սեփական զարգացման իրավունքը»։

 

Բերուչաշվիլին նշել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը սպառնում է արևելաեվրոպական շրջանի բոլոր երկրներին։ «Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը մեկուսացված դեպքեր չեն։ Դա Ռուսաստանի արձագանքն է այդ երկրների՝ ԵՄ-ի հետ մերձենալու որոշմանը»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը։

Նույն շարքից