Ռուսաստանը պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Ուկրաինա` մալայզիական Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, գրում է korrespondent.net-ը:
«Անհրաժեշտ է, որպեսզի աղետի վայրում աշխատի փորձագետների ամբողջական թիմ` ICAO-ի վերահսկողության ներքո»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: