Հայաստան 

Ռոբերտ Քոչարանի օրոք տնտեսական աճը ՀՀԿ-ի շնորհիվ էր. ԱԺ նախագահ

analitik.am

Եթե տնտեսական լավ հիմքեր լինեին, ապա, բնական է, որ Հայաստանի տնտեսությունը կզարգանար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով Հայաստանի երկրորդ նախագահի դիտարկմանը, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում։

«Բնական է, որ տնտեսության զարգացման համար լավ հիմքեր չկան, որովհետեւ Հայաստանը գտնում է շրջափակման մեջ եւ ռիսկային երկիր է, իսկ նման երկրներում այն ինչ մենք ունենք, երբեմն- երբեմն տարակուսանքներ է առաջացնում ոչ միայն երկրում, այլեւ՝ դրսում»,- ասաց Գալուստ Սահականը։

Միաժամանակ ԱԺ նախագահը չցանկացավ մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն. «Մենք աշխատել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, սատարել ենք նրան, քաղաքական համաձայնությունների եկել, որովհետեւ ժամանակի հնարավորություններն այդպիսին էին։ Հանձինս Անդրանիկ Մարգարյանի մենք կարողացանք հաղթահարել հոկտեմբերի 27-ի դեպքերը, հնարավորինս կոնսոլիդացնել քաղաքական ուժերը, ապահովել մեր նախագահի թիկունքը, ինչից հետո 2001թ.-ից սկսվեց երկրի տնտեսական աճը։ Աշխատում էր ողջ համակարգը, եւ դա մի ժամանակաշրջան էր, երբ Հանրապետական կուսակցությունը կարողացավ անել հնարավորինս, որ ժողովրդի վիճակը փոխվի։ Իսկ այս պահին ունենք այն ինչ ունենք, այս պահին տնտեսական անկում գրանցվում է ողջ աշխարհում, եւ Հայաստանը չի կարող լինել բացառություն»։

Նույն շարքից