Միջազգային 

ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի բնակչությունը ՄՄ-ին ՄՏՏ-ին աջակցման բարձր ցուցանիշ Է արձանագրել

analitik.am

Ղազախստանում, Ռուսաստանում եւ Բելառուսում Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի նկատմամբ հանրային աջակցության բարձր մակարդակ է գրանցվել՝ համապատասխանաբար 84 տոկոս, 79 տոկոս եւ 68 տոկոս, տեղեկացնում է  Զարգացման եվրասիական բանկի «Ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքներին:

 

Եվրասիական ինտեգրացման տարբեր ասպեկտների գծով ԱՊՀ-ի երկրների բնակչության նախապատվությունների հետազոտման երրորդ ալիքի արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ընթանում է Եվրասիական տնտեսական միության «ինտեգրացիոն միջուկի» հետագա ձեւավորում եւ բյուրեղացում: Հետազոտությունն անցկացվում է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կողմից՝ «Եվրասիական մոնիթոր» միջազգային հետազոտական գործակալության հետ համատեղ:

 

Հարցմանը մասնակցել են ԱՊՀ-ի տասը երկրների եւ Վրաստանի ավելի քան 13 հազար քաղաքացիներ՝ յուրաքանչյուր երկրում հազարից մինչեւ 2 հազար մարդ:

 

ՄՄ-ի եւ Միասնական տնտեսական տարածքի անդամներ չհանդիսացող երկրների թվում բնակչության կողմից դրանց միանալու պլանների առավել բարձր աջակցություն Է արձանագրվել Տաջիկստանում (72 տոկոս) եւ Ուզբեկստանում (68 տոկոս), ինչը համապատասխանում Է 2014 թվականի արդյունքներին: Միջինից բարձր աջակցության մակարդակ Է գրանցվել նաեւ ԵՏՄ-ին անդամակցության թեկնածու երկրում՝ Հայաստանում՝ 64 տոկոս: Ընդսմին Ուզբեկստանում ՄՄ-ին միանալու աջակցությունը մեկ տարվա ընթացքում նվազել Է 9 տոկոսով, իսկ Տաջիկստանում եւ Հայաստանում՝ 3 տոկոսով:

Ղրղզստանում, որը մտադիր Է Հայաստանից անմիջապես հետո միանալ ԵՏՄ-ին, ՄՄ-ին եւ ՄՏՏ-ին անդամակցելու հեռանկարների հանրային աջակցման մակարդակը տարվա ընթացքում Էականորեն նվազել Է՝ 67 տոկոսից մինչեւ 50 տոկոս, իսկ բացասական վերաբերմունքի մակարդակը կրկնապատկվել Է:

 

Եթե անցյալ տարի Եվրասիական տնտեսական ինտեգրացմանը մասնակցելու հեռանկարների նկատմամբ բացասական վերաբերմունքի մակարդակը ցածր Էր միայն Ադրբեջանում, ապա այժմ նրան միացել Է նաեւ Ուկրաինան, որտեղ տարվա ընթացքում ՄՄ-ին հնարավոր միանալու աջակցությունը 50 տոկոսից նվազել Է մինչեւ 31 տոկոս: Ընդ որում՝ նման հեռանկարների նկատմամբ բացասական վերաբերմունքը 25 տոկոսից աճել Է մինչեւ 50 տոկոս: Ադրբեջանում միտումը չի փոխվել, ՄՄ-ին հնարավոր անդամակցության աջակցությունը տարվա ընթացքում Էլ ավելի Է նվազել՝ 37 տոկոսից մինչեւ 22 տոկոս, իսկ բացասական վերաբերմունքը 53 տոկոսից աճել Է մինչեւ 64 տոկոս: Այդպիսով՝ երկու երկրներն ավելի ու ավելի են փակվում եվրասիական ինտեգրացիոն նախագծի նկատմամբ:

Նույն շարքից